Էբոլա տենդի զոհերի թիվը նոյեմբերի 16-ի տվյալներով հասել է 5420-ի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածած հաղորդագրությանը:

 

ԱՀԿ-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ գրանցվել է տենդով վարակվելու ավելի քան 15 հազար դեպք: Վարակման եւ մահվան դեպքերի ճնշող մեծամասնությունը բաժին է ընկնում երեք երկրների՝ Գվինեային, Լիբերիային եւ Սիեռա Լեոնեին:

 

«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային բարեգործական կազմակերպությունն անցած շաբաթ հայտարարել է Արեւմտյան Աֆրիկայի երեք կենտրոններում Էբոլա վիրուսով վարակվածների բուժման նոր եղանակների կլինիկական փորձարկումների սկսվելու մասին: