Մի քրեական գործի նախաքննության շրջանակներում ոստիկանության Վարդենիսի բաժնում նոյեմբերի 18-ին' ժամը 16.15-ին, տվյալներ են ստացվել, որ մեղադրյալներ 1982թ. ծնված Արգիշտի Բ.-ն, 1985թ. ծնված Արգեն Բ.-ն, 1989 թ. ծնված Արման Ս.-ն, 1990թ. ծնված Աշոտ Հ.-ն և 1996թ. ծնված Դավիթ Դ.-ն գողություն են կատարել մի շարք գողություններ:

 

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի կենտրոնական ճանապարհի ձախ հատվածում գտնվող մթերային խանութի տնօրենը հաղորդում է տվել, որ օգոստոսի 1-ի գիշերը կատարվել է 120.000 դրամի և տարբեր տեսակի ապրանքների գողություն' պատճառելով շուրջ 2.000.000 դրամի նյութական վնաս:

 

Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող մթերային խանութի տնօրենը հաղորդում է տվել, որ նոյեմբերի 3-ի գիշերը իր խանութից կատարվել է 40.000 մետաղադրամի և տարբեր տեսակի ապրանքների գողություն' պատճառելով շուրջ 2.000.000 դրամի նյութական վնաս:

 

Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցի թիվ 4 հասցեում գործող հագուստի խանութի տնօրենը հաղորդում տվել, որ նոյեմբերի 12-ի գիշերը, պատուհանի ապակին կոտրելով, մտել են խանութ և գողացել տարբեր տեսակի հագուստ և կոշիկներ, իսկ դրամարկղից 48.000 դրամ' պատճառելով ընդհանուր 900.000 դրամի նյութական վնաս:

 

Գողությունների մասին նախկինում չի հայտնվել: Արգիշտի Բ.-ն և Արման Ս.-ն կալանավորվել են: Ձեռնարկվում են միջոցառումներ Արգեն Բ.-ին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: