Ոստիկանության Մաշտոցի բաժնում հունիսի 2-ին նյութեր են ստացվել, որ ապրիլի 30-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում, համացանցի «odnoklassniki.ru» սոցիալական կայքում վճարումներ կատարելու եղանակով, անհայտ անձն Անուշ Պ.-ի «ՎԻԶԱ» վճարային քարտի հաշվից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է զգալի չափերի' 739 եվրո գումար:

 

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է 1988թ. ծնված Լևոն Մ.-ն: Կատարվում է քննություն: