Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2014 թվականի նոյեմբերի 13-ին վճիռներ է կայացրել «Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի»«Ղարիբյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Ղասաբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործերով:


Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, բոլոր երեք գործերով դիմումատուները մերժել են մինչև ՄԻԵԴ դիմելը և ՄԻԵԴ-ում գործի քննության ընթացքում ՀՀ կառավարության կողմից արված փոխհատուցման առաջարկները:

 

«Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուները ՀՀ կառավարությունից պահանջել են 300.000 եվրո գումար: Եվրադատարանը դիմումատուների հայցը բավարարել է՝ սահմանելով 44.000 եվրո փոխհատուցում: Կից տեղեկանքը՝ այստեղ:


«Ղարիբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուները ՀՀ կառավարությունից պահանջել են մոտ 300.000 եվրո գումար: Եվրադատարանը դիմումատուների հայցը բավարարել է՝ սահմանելով 52.000 եվրո փոխհատուցում: Կից տեղեկանքը՝ այստեղ:


«Ղասաբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուները ՀՀ կառավարությունից պահանջել են մոտ 370.000 եվրո գումար: Եվրադատարանը դիմումատուների հայցը բավարարել է՝ սահմանելով 64.000 եվրո փոխհատուցում: Կից տեղեկանքը՝  այստեղ: