ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավար Դավիթ Ղուլյանը երեկ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական:

 

 

Armlur.am-ը Ղուլյանից հետաքրքրվեց, թե գոհ է իր նոր նշանակումից, թե՝ ոչ: «Իհարկե, գոհ եմ: Ես ինքս մասնագիտությամբ կառավարիչ, մենեջեր եմ և անկախ ոլորտից ինձ տեսնում եմ այնտեղ, որտեղ կա կազմակերպելու աշխատանք: Որտեղ ավելի շատ գործ, անելիք կա, այնտեղ շատ ավելի լավ է: Եվ քանի որ արդարադատության ոլորտում ավելի շատ անելիք կա, այս պատճառով էլ այստեղ լավ է», – ընդգծեց նա: