ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի 2015 թվականի մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւը:

 

Նոյեմբերի 21-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում ընթանում է խորհրդի նիստը:

 

«Ղազախստանի Հանրապետության առաջարկությամբ որոշվել Է կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը անցկացնել 2015 թվականի մայիսի 29-ին Աստանայում»,-ասել է Լեբեդեւը խորհրդի ընդլայնված նիստում:

 

Նա հայտնել Է, որ խորհրդի նեղ կազմով նիստում պատվիրակությունների ղեկավարները քննարկել են տնտեսական համագործակցության հրատապ հարցերը, այդ թվում՝ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ պայմանագրի դրույթների իրագործման ընթացքը:

 

Կառավարությունների ղեկավարների խորհրդի այսօրվա նիստին մասնակցում են յոթ երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի վարչապետները: Ադրբեջանը եւ Թուրքմենստանը ներցկայացված են առաջին փոխվարչապետներով, Ուկրաինան ներկայացնում Է Թուրքմենստանում հանրապետության դեսպանը, իսկ Մոլդովան՝ Բելառուսում երկրի դեսպանը:

 

ԱՊՀ-ի ազատ առեւտրի գոտին ստեղծում են ութ հանրապետություններ, բացառությամբ Ադրբեջանի եւ Թուրքմենստանի: Տաջիկստանն ստորագրել Է պայմանագիրը, բայց առայժմ այն չի վավերացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: