Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր որդու'Բիլալ Էրդողանի հետ դատական գործ է հարուցել թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականի լրագրող Ջան Դյունդարի դեմ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

 

Լրագրողի դեմ գործ հարուցելու պատճառն եղել է դեռևս հուլիս ամսին վերջինիս գրած հոդվածը: Նա մեղադրվում է կաշառակերության գործի վերաբերյալ իր հոդվածներում հայ և որդի Էրդողաններին վիրավորելու մեջ: Մեղադրող կողմը նշել է, որ իր հոդվածով Դյունդարը խախտել է Թուրքիայի քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածը, ինչի համար էլ կանգնելու է դատարանի առաջ: