ԱՄՆ-ը Կուբայի Գուանտանամոյի բանտի հինգ բանտարկյալներ է ուղարկել Վրաստան եւ Սլովակիա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Miami Herald թերթը:

 

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի չվերթերով Վրաստան Է ուղարկվել երեք մարդ, եւս երկուսը՝ Սլովակիա: Վրաստանն ավելի վաղ արդեն ընդունել Է երեք, իսկ Սլովակիան՝ վեց նախկին բանտարկյալների

 

Նոյեմբերի 20-ին ազատ են արձակվել Եմենի չորս եւ Թունիսի մեկ քաղաքացիներ՝ 31-ից մինչեւ 48 տարեկան: Նրանց պետք է ազատ արձակեին տակավին 2010 թվականին, քանի որ ԱՄՆ-ի իշխանությունները նրանց վտանգավոր չԷին համարել երկրի համար, սակայն մինչ օրս չի գտնվել մի վայր, ուր կարող Էին ուղարկել այդ մարդկանց: Այժմ Գուանտանամոյի բանտում մնացել Է 143 մարդ:

 

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խոստացել Էր բանտը փակել դեռեւս մինչեւ 2008 թվականը նախագահ ընտրվելը, բայց Կոնգրեսը փաստորեն նախագահին թույլ չի տվել դա անել՝ արգելելով նախկին բանտարկյալների մուտքն ԱՄՆ-ի տարածք եւ բարդացնելով արտասահման նրանց արտաքսման կանոնները, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: