Ֆրանսիայում սկսվել է մաճառի ամենամյա տոնը: Նոյեմբերի 20-ին ամբողջ երկրում սկսել են բացել 2014 թվականի բերքի «բոժոլե նուվոյի» առաջին շշերը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Փարիզի Echo թերթի ինտերնետ-տարբերակին:

 

Անցյալ դարում Բուրգունդիայում ծնունդ առած տոնն անցնում է «Եկել Է «բոժոլե նուվոյի» ժամանակը» նշանաբանի ներքո: Ավանդաբար այն տեւում Է մի քանի օր, որոնց ընթացքում ընդունված Է համտեսել խմիչքը: Այսօր Բուրգունդիայի մարզի գինեգործարանների ավելի քան մեկ երրորդը կողմնորոշված Է դեպի «բոժոլեն»: Այն արտադրում են «գամե» սորտի խաղողից, որն արագ Է հասնում, ինչի շնորհիվ այն վաճառքի Է հանվում նույն տարվա բերքի մյուս գինիներից ավելի շուտ:

 

Էնոլոգները (գինիների պատրաստման տեխնոլոգիայի մասնագետները) տարակարծիք են այս գինու որակի հարցում եւ ենթադրում են, թե այս տոնը բացառապես շուկայավարական քայլ Է: Սակայն դա զբոսաշրջիկներին չի խանգարում ամբողջ աշխարհից ժամանելու երկիր՝ «բոժոլե նուվո» ճաշակելու եւ այդ հրապուրիչ տոնի մթնոլոտով համակվելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: