Արեւմուտքի հակառուսական պատժամիջոցները եւ մթերքների ներմուծման վրա ՌԴ-ի պատասխան արգելքը մի քանի հարյուր միլիոն եվրոյի վնաս Է հասցրել Լեհաստանի տնտեսությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Լեհաստանի ԱԳ նախարար Գժեգոժ Սխետինան հայտարարել Է գերմանական Zuddeutsche Zeitung թերթում հրապարակված հարցազրույցում:

 

Նրա խոսքով՝ այդ վնասները պայմանավորված են, նախեւառաջ, Ռուսաստանին գյուղատնտեսական մթերքների մատակարարումների չեղարկմամբ:

 

«Դա ցավալի Է, սական այդ գինը, ինչպես եւ յուրաքանչյուր երկիր, մենք պետք Է վճարենք հանուն Եվրամիության կողմից վճռական գործողությունների (ուկրաինական ճգնաժամի շուրջ առկա տարաձայնությունների պայմաններում)»,-հայտարարել Է լեհ դիվանագետը: Սխետինայի տեսանկյունից այժմ հարկավոր Է կենտրոնանալ այն բանի վրա, որ կանգնեցվի հարաբերությունների վատացումը Հյուսիսատլանտյան դաշինքի եւ ՌԴ-ի միջեւ:

 

«Մենք պետք Է ամեն ինչ անենք՝ խուսափելու ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտությունից: Հակառակ դեպքում, դա կնշանակեր երրորդ համաշխարհային պատերազմ»,- ասել Է նա:

 

Ռուսաստանը 2014 թվականի օգոստոսի 7-ին պատասխան միջոցների փաթեթ Է սահմանել ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Կանադայի, Եվրամիության եւ Նորվեգիայի կողմից կրառված պատժամիջոցների կապակցությամբ: Պատասխան պատժամիջոցներով մեկ տարի ժամկետով արգելք Է դրվում այդ երկրներից Ռուսաստան մրգի, բանջարեղենի, կաթնամթերքի եւ մսամթերքի ներմուծման վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: