Վրաստանի պաշտպանության նախարար Թեյմուրազ Շարաշանիձեն մեկնել է Ադրբեջան:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Գրուզիա online»-ը, այսօր Բաքվում նա հանդիպել է Ադրբեջանի իր գործընկեր Զաքիր Հասանովի հետ:

 

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը եւ մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

 

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Ադրբեջանում Վրաստանի ռազմական կցորդ Շալվա Տուրաշվիլին: