ՌԴ-ի նախարարների կաբինետը հավանություն Է տվել Աբխազիայի հետ պաշտպանության ընդհանուր տարածքի ստեղծման վերաբերյալ պայմանագրին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է կառավարության կայքում զետեղված համապատասխան փաստաթղթում: Պայմանագրի նախագիծը բազային փաստաթուղթ Է սոցիալական, տնտեսական եւ հումանիտար ոլորտներում, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության հարցերում Ռուսաստանի Դաշության եւ Աբխազիայի Հանրապետության միջեւ փուլ առ փուլ ավելի սերտ համագործակցության հաստատման համար՝ Աբխազիայի պետական ինքնիշխանության պահպանմամբ հանդերձ:

 

«Պայմանագրի զարգացման գործում կներառվեն համագործակցության՝ դրանում թվարկված ուղղություններով առանձին համաձայնագրեր, այդ թվում՝ պաշտպանության եւ անվտանգության ընդհանուր տարածքի ստեղծման, կազմակերպված հանցավորության հակազդման հարցերի գծով»,- ասված Է նախարարների կաբինետի կայքում:

 

Փաստաթղթում ճշտվում Է, որ պայմանագիրը կնքվում Է 10 տարի ժամկետով՝ հետագա հնգամյաներում դրա երկարացման հնարավորությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: