Շվեյցարիայի 4-րդ դիվիզիոնի «Գրենհեն» ակումբի մարզական տնօրեն Ռենատո Բրուն թիմի՝ խոշոր հաշվով կրած պարտությունից հետո հեռացրել է 11 ֆուտբոլիստի:

Ակումբը «Լյուցերնի» երիտասարդական թիմի հետ խաղում պարտվել է 0:10 հաշվով:

Այն մասին, թե արդյոք մարզիչը նույնպես հեռացվա՞ծ է, ոչինչ հայտնի չէ:

«Ես այն մարդն եմ, ով քիչ է խոսում և շատ գործում»,- նշել է Բրունը: