Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն իր գովերքի խոսքն է ուղղել թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին՝ նշելով, որ մարզիչն իրեն շատ ճիշտ է պահել թիմի ճգնաժամի ընթացքում:

«Յուրգենը մարդկանց նկատմամբ ազնիվ է եղել և նշել է, որ ստեղծված իրավիճակն իրեն անհանգստացնում է: Ուրիշ ակումբներում նման իրավիճակում շատերը կհեռացվեին, իսկ ֆինանսական տեսակետից «Բորուսիան» ուժեղ է՝ ինչպես երբեք»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Ruhr Nachrichten-ը: