Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Hyatt Regency Churchil հյուրանոցում, գազի պայթյունի հետևանքով տուժել է 14 մարդ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը'հղում անելով Sky News հեռուստաալիքին:

 

Տուժածներին հոսպիտալացրել են:

 

Պայթյունը հանգեցրել է շենքի մասնակի փլուզման։

 

Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել հյուրանոցի նկուղում: Sky News-ի փոխանցմամբ'պայթյունի ժամանակ հյուրանոցում եղել է մոտ 500 հոգի: