Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Խաբի Ալոնսոն հերթական անգամ անդրադարձել է «Ոսկե գնդակ» մրցանակին.

«Որոշ ժամանակ առաջ ասացի, որ եթե Նոյերն ստանա մրցանակը, ապա արդար կլինի, քանի որ նա հաղթել է աշխարհի առաջնությունում: Միևնույն ժամանակ, եթե մրցանակն ստանա Կրիշտիանու Ռոնալդուն, ապա նույնպես արդար կլինի: Նա հիանալի մրցաշրջան անցկացրեց և հաղթեց Չեմպիոնների լիգայում: Ռոնալդուն լավագույն ֆուտբոլիստն է, ում հետ երբևէ աշխատել եմ: «Ռեալի» ոճը բարդ է կրկնօրինակել, քանի որ թիմում կան այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսին է Ռոնալդուն»,- Ալոնսոյի խոսքը մեջբերում է Marca-ն: