Ադրբեջանում վերջին օրերին սարսափելի սպանություններ են տեղի ունենում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական virtualaz.org լրատվական կայքը, Ադրբեջանի Գորանբոյի շրջանի Գարադաղլը գյուղում սեփական տանը տանջահարությամբ սպանվել են 80-ն անց ամուսիններ' Թահիր եւ Սոնա Մամեդովները: Դեռեւս հայ տնի չէ տարեց ամուսինների սպանության պատճառը:

 

Կայքը հայտնում է, որ նման սարասափելի սպանություն 7 օր առաջ կատարվել էր Գյորանբոյի Սաֆիքուրդ գյուղում: Այդտեղ գազանաբար սպանվել էին մի ընտանիքի 7 անդամներ: Սպանությունը որսորդական հրացանով եւ նռնակի պայթեցմամբ կատարել էր Ռաֆիգ Հուսեյնովը: Վերջինս հյուր եկել Դիլբեզեր Մամեդավային եւ սպանել նրա ընտանիքի բոլոր անդամներին: Նոյեմբերի 3-ին նույն գյուղում կախվելով ինքնասպանություն էր գործել Ռաֆիգ Հուսեյնովի եղբայրը' Աֆիգ Հուսեյնովը: Այդ տեսարանին ականատես նրա հայրը սրտի կաթավծից տեղում մահացել էր:

 

Կայքը հայտնում է, որ երկու օր առաջ Բաքվում բանտից դուրս եկած մի դատապարտյալ փողոցի մեջտեղում օրը ցերեկով սպանել էր երկու ամուսինների:

 

Ադրբեջանական ANSPRESS հեռուստաալիքը հայտնել է, որ Ադրբեջանի Շաքի քաղաքում նյոեմբերի 21-ին քաղաքացի Վյուգար Զամանովը աշակերտների աչքի առաջ կտրել է նրանց ուսուցչուհի եւ իր նախկին կին Վալիդա Զամանովայի վիզը: Նա մտել է դպրոց եւ սպանել կնոջը հենց դաս անցկացնելու ժամանակ: Երեխաների ճչոցներից դասարան մտած ուսուցիչներին հաջողվել է հանցագործին թույլ չտալ կտրել կնոջ գլուխը:

 

Ադրբեջանում ինքնասպանությունների թվի աննախադեպ աճն ու երկիրը համակած սպանությունները դարձել են այդ երկրի խորհդարանում այս շաբաթ անցկացված քննարկումների գլխավոր թեմաներից մեկը:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2014 թվականի սկզբից մինչ այժմ այդ երկրում արդեն 220 ինքնասպանության դեպք է գրանցվել: