Նոյեմբերի 22-ին, ժամը 11.23-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհին' Քուչակ գյուղի մոտակայքում, Նիսսան Մարչ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել ճամփեզրին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Հարթավան-Քուչակ 3-րդ կմ-ում, Նիսսան Մարչ մակնիշի 67 co 007 պ/h (վարորդ' Հ. Մ., ծնվ. 1976 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտվել հարակից դաշտում.տուժածներ չկան:

 

Հրշեջ-փրկարարներն ավտոճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել Նիսսան Մարչ մակնիշի ավտոմեքենան:

 

***

 

Նոյեմբերի 22-ին, ժամը 09.25-ին ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին՝ 6-րդ ոլորանի մոտակայքում, ձյան պատճառով ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ փրկարարները Մ-2 միջպետական ավտոճանապարհի Քաջարամ-Մեղրի հատվածի 9-րդ կմ-ից ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել Մ. Թ.-ին պատկանող «Ֆորդ» մակնիշի 34 LV 305 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան: