Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Ադրբեջանին զգուշացրել է մեծացնել պայքարը կոռուպցիայի դեմ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական ANS PRESS հեռուստաալիքը:

 

Ըստ հեռուստաալիքի' ԱՄՀ-ի' Ադրբեջանի գծով առաքելության ղեկավար, Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով վարչության խորհրդական Ռասա Ալմարզոգիի կարծիքով' Ադրբեջանում գործարար մթնոլորտի բարելավման համար անհրաժեշտ է ուժեղացնել տնտեսական եւ հասարակական բոլոր ոլորտները համակած կոռուպցիայի դեմ պայքարը: