Գերմանիայում`Բավարիայի երկրամասի Քելհայմ քաղաքում, բերման են ենթարկել 59-ամյա էլեկտրիկի, ով բունկեր է կառուցել Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի համար: Այս մասին հայտնել է lenta.ru-ն`հղում անելով The Local պարբերականին:

 

Ինչպես հաղորդում է պարբերականը, տղամարդը ապաստան է կառուցել նկուղում, որտեղ պահվում էր մեծ քանակությամբ զենք–զինամթերք:

 

Նա ձերբակալվել է զենքի և պայթուցիկ նյութերի ապօրինի պահպանման համար:

Նշվում է, որ ոստիկանությանը պահանջվել է երեք օր բունկեր հասնելու համար: Այս նպատակով իրավապահները ստիպված էին կոտրել պատերը: