Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում առաջատար Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Էյբարի» դարպասը:

Հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին բացեց Խամես Ռոդրիգեսը, 43-րդ րոպեին Ռոնալդուն կրկնապատկեց հյուրերի գոլային առավելությունը, 69-րդ րոպեին Քարիմ Բենզեման հաշիվը դարձրեց 3:0: Հիմնական ժամանակի ավարտից 8 րոպե առաջ Կրիշտիանու Ռոնալդուն դիպուկ իրացրեց 11 մետրանոց հարվածը: