Նոյեմբերի 22-ի գիշերը 1998 թվականին ծնված Թաթուլ Շահվերդյանը անձնական օգտագործման «Mersedes» մակնիշի 31 av 001 պետհամարանիշի ավտոմեքենայով Արարատ-Զոդ ճանապարհահատվածի Բանավան թաղամասի մոտ վթարի է ենթարկվել:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, մեքենայի չորս ուղեւորները, ովքեր 17-18 տարեկան երիտասարդներ են, տեղափոխվել են Արարատ քաղաքի բժշկական կենտրոն: Բոլորի վիճակը գնահատվել է ծանր: Այսօր առավոտյան, վարորդ Թաթուլ Շահվերդյանը տեղափոխվել է Երեւան:

 

Լիլիթ Մաճկալյան