armsport.amԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է 12-րդ տուրի՝ «Արսենալի» դեմ տոնած արտագնա հաղթանակի մասին (2:1):

«Կարծում եմ՝ մենք ֆանտաստիկ հաղթանակ տոնեցինք անհրաժեշտ պահին: Թիմում շատ են վնասվածքները, բայց, չնայած դրան հաղթեցինք ծանր, արտագնա խաղում:

Ես չզարմացա երկրորդ խաղակեսում մեր խփած գոլից: Ինձ նույնպես դուր չէր գալիս գնդակին տիրելու հարաբերակցությունը, բայց ընդմիջումից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» շատ լավ էր խաղում», - Վան Գալի խոսքերն է մեջբերել «BBC»-ն: