ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեն ուրբաթ օրը ընդունել է մի բանաձև, որով կոչ է անում երկրներին ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկել նացիզմի փառաբանության և ռասայական խտրականության այլ ձևերի, քսենոֆոբիայի և անհանդուրժողականության դեմ պայքարելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

 

Ռուսաստանի նախաձեռնությամբ բանաձևի համար քվեարկել է ՄԱԿ-ի 193 անդամ պետությունից 115-ը։ Դեմ է քվեարկել 3 երկիր' Կանադան, ԱՄՆ-ն և Ուկրաինան։ Եվս 55 պատվիրակություն, այդ թվում՝ Եվրոպական միության երկրներինը, ձեռնպահ է մնացել։

 

Բանաձևում մտահոգություն է հայտնվում՝ կապված աշխարհի տարբեր անկյուններում ծայրահեղական քաղաքական խմբավորումների, «սափրագլուխների» և նեո-նացիստների շարժումների ձևավորման, այդ թվում նաև ռասիստական ծայրահեղական գաղափարախոսությունների և շարժումների հետ։

 

Տեքստում նաև մտահոգություն է հայտնվում նացիստական շարժման և Waffen-SS կազմակերպության նախկին անդամների «հերոսացման» և նրանց համար հուշարձաներ և հուշահամալիրներ կառուցելու համար։