armsport.am«Բավարիայի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը, ով լուրջ վնասվածքից հետո առաջին անգամ էր մասնակցում հանդիպման, շնորհակալություն է հայտնել մյունխենյան ակումբի երկրպագուներին աջակցության համար։

-Ես իսկապես զգացված եմ։ Շնորհակալություն երկրպագուներին։ Ես երջանիկ եմ կրկին լինել ֆուտբոլային դաշտում։ Եվ հատկապես հաճելի է, որ մեր թիմն այսօր հաղթանակ տարավ։ Նման պահերը երբեք չեն մոռացվում,- Շվայնշտայգերի խոսքերն է մեջբերում իսպանական մամուլը։

Նշենք, որ Բաստիան Շվայնշտայգերը խաղադաշտ դուրս եկավ «Բավարիա» - «Հոֆենհայմ» (4:0) հանդիպման ժամանակ եւ մարզադաշտը 30-ամյա ֆուտբոլիստին ծափահարություններով դիմավորեց։