/totalfootball.amԱնգլիայի առաջնության 12-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ «Արսենալի» նկատմամբ:

Այդ խաղում Ռունին դարձավ իր թիմի երկրորդ գոլի հեղինակ: Դա Ռունին 11-րդ գոլն էր «Արսենալի» հետ հանդիպումներում: Այսպիսով, Ռունին դարձավ «Արսենալի» դարպասն ամենից շատ գրաված ֆուտբոլիստը Անգլիայի Պրեմիեր Լիգայում, տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» Twitter-ի էջը:

Ուեյն Ռունի՝ 11 գոլ

Ռոբբի Ֆաուլեր՝ 10 գոլ

Դիդիե Դրոգբա՝ 8 գոլ

Թեդդի Շերինգհամ՝ 8 գոլ

Նիկոլա Անելկա՝ 7 գոլ

Դարեն Բենթ՝ 7 գոլ

Փիթեր Քրաուչ՝ 7 գոլ

Ջիմմի Ֆլոյդ Հասսելբայնք՝ 7 գոլ

Դուայթ Յորք՝ 7 գոլ