ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 23-ին' ժամը 09.20-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում՝ թանգարանի մոտակայքում, այրվում է պահակի տնակը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Խաչար» ՍՊԸ-ին պատկանող վագոն-տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.32-ին, մարվել՝ 09.53-ին:

 

Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակը՝ գույքով (17 ք.մ):