Մարտունու տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) նոյեմբերի 24-ին' ժամը 09: 30-ի դրությամբ, տեղ-տեղ մերկասառույց է: Թալինի, Մարալիկի, Արթիկի, Գյումրու, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Սևանի, Գավառի, Դիլիջանի, Ճամբարակի, Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին տեղում է ձյուն:

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: