Բրիտանական զինուժի էլիտար ստորաբաժանումը՝ Հատուկ օդային ծառայությունը, գաղտնի գործողություն է իրականացրել Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ: Այս մասին հայտնել է Russia Today-ը:

 

Գործողության արդյունքում «Իսլամական պետության» հարյուրավոր գրոհայիններ են սպանվել:

 

Գործողություններն իրականացվել են հիմնականում գիշերները, որի ընթացքում բրիտանացիները քառանիվ մոտոցիկլետներով հետապնդել են իսլամիստներին ու օրական ութ հոգու սպանել:

 

Նման փոխադրամիջոցներով գործողությունների իրականացումը պայմանավորված է եղել այն բանով, որ ռազմական ուղղաթիռները չափազանց «աղմկոտ» են համարվել դրանց բարեհաջող կատարման համար: