Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» Գերմանիայի քաղաքացի 60 ահաբեկիչ են սպանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին նշել է Գերմանիայի ներքին հետախուզության ղեկավար Հանս Ջորջ Մասսենը: Գերմանական «Welt am Sonntag» թերթին տված հարցազույցում նա նշել է, որ 550 գերմանացիներ ընդգրկվել են Սիրիայում և Իրաքում գործող ԻՊ-ի կազմում, որոնցից 60-ը սպանվել են ռազմական գործողությունների ընթացքում: Տեղեկություններ կան այն մասին, որ սպանվածներից 9-ը ինքնասպան են եղել՝ մահապարտ-ահաբեկչի դերում հանդես գալով:

 

Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը նույնպես հաստատել է, որ Գերմանիայի 550 քաղաքացի ուղևորվել են Սիրիա և Իրաք:

 

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը հայտարարել էր, որ Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» շարքերում կռվում են շուրջ 15 հազար զինյալներ 83 երկրից: Նա կոչ արել անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես, ԻՊ-ի ֆինանսավորումը դադարեցնելու ուղղությամբ: