Ադրբեջանում երկող տարվանից վերսկսվելու են դիպուկահարների պատրաստման դասընթացները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՊԱ լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանի մոբիլիզացիայի եւ զորակոչի պետական ծառայությունը:

 

Դասընթացները կազմակերպվելու են պետծառայության «Ռազմական հայրենասիրություն եւ մասնագետների պատրաստում» ԲԲԸ կողմից: Դասընթացները դիպուկահարներ են պատրաստելու ռազմական կառույցների պատվերով: Դրանց կարող են մասնակցել զորակոչային տարիքի քաղաքացիներ: Դասընթացներն ավարտած եւ հավաստագիր ստացած զորակոչիկները բանակում կարող են ծառայել որպես դիպուկահարներ:

 

Մինչ այդ Ադրբեջանը դիպուկահարներ էր պատրաստում Կամավորականների ռազմա-հայրենասիրական մարզա-տեխնիկական միությունում: