Ոստիկանության Կումայրիի բաժնում մի քաղաքացուհուց նոյեմբերի 24-ին' ժամը 05.00-ին, հաղորդում է ստացվել, որ նույն օրը' ժամը 03.30-ի սահմաններում, թակել են իրենց տնակի դուռը' ներկայացել որպես ոստիկանության աշխատակիցներ, որից հետո դիմակավորված երկու քաղաքացի, տնակի դուռը կոտրելով, ներս են մտել, պլաստմասե շշով բենզինը լցրել իր դեմքին՝ դանակի սպառնալիքի տակ պահանջելով գումար և ոսկի, իսկ երբ ինքն օգնություն է կանչել, դանակով վնասել են 7-ամյա որդու աջ ձեռքը, հակի թելով և կպչուն ժապավենով կապել են իրենց և տնակից հափշտակել գումար, 3 բջջային հեռախոս ու նոութբուք:

 

Վնասի չափը պարզվում է: Տրվել է դատաբժշկի ուղեգիր:

 

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: