«Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ավանի Աճառյան փողոցում նոյեմբերի 23-ին' ժամը 19.30-ին, վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 50 տարեկան տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանո ց, որտեղ նոյեմբերի 24-ին' ժամը 01.45-ին, գիտակցության չգալով, մահացել է:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: