Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիայի գլխավոր ասամբլեան Երևանում գումարել է 7-րդ նիստը: Տարածաշրջանի առաջատար լրատվական գործակալությունների տարեկան հավաքի կազմակերպիչն «Արմենպրես» լրատվական գործակալությունն է: Նիստի բացման ժամանակ «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը շնորհակալություն հայտնեց տարածաշրջանի առաջատար գործակալությունների ներկայացուցիչներին Հայաստան այցելելու և իրենց փորձը գործընկերների հետ կիսնելու համար:

 

«Կարծում եմ, որ մեր կազմակերպությունը յուրօրինակ է: Այն քննարկման լավ հարթակ է, որտեղ յուրաքանչյուր տարի բարձրացվում են պրոբլեմատիկ հարցեր, և մենք տեսնում ենք, թե ինչպես են դրանք մեր յուրաքանչյուրի ուժերով լուծվում: Այստեղ տեսանելի են մեր աշխատանքÕ « արդյունքները: Կարևոր է, որ Հայաստանում այս ասամբլեան անցկացվում հենց հիմա: Ամռանը, երբ մենք հանդիպեցինք, խոսում էինք այն մասին, որ հաջորդ տարի լրանալու է Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Խոսեցինք նաև այն մասին, թե որքան կարևոր են անցյալի արժեքները լրատվության ստեղծման համար և որքան մեծ է լրատվ ական գործակալությունների դերը' կանխելու նման իրողությունները: Ժունալիստիկան պետք է լինի այն հարթակը, որի վրա կկառուցվի լավագույն ապագան»,-ասաց Անանյանը:

 

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրենը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ նիստի մասնակից գործակալությունները մշտական կապի մեջ են միմյանց հետ և հետևում են յուրաքանչյուրի աշխատանքին: «Մենք, իհարկե, սրտացավորեն հետևում ենք միմյանց աշխատանիքն և այս գործակալությունների միջև ստեղծված կամուրջներն օգնում են բոլորին հասկանալու, թե ինչ է կատարվում հարևան երկրում: Այն փորձը և գիտելիքը, որ մեզ փոխան ցում են գործընկերները, շատ արժեքավոր է: Ուղիղ կապը գործընկերների հետ մեզ շատ օգնում է, քանի որ շատ թյուրըմբռնումներ կամ ճշմարտությունը չարտացոլող մեկնաբանություններ' կապված Ցեղասպանության ճանաչման կամ Արցախի հիմնախնդրի հետ մեր կողմից պարզաբանվում են գործընկերների համար: Այցելելով Հայաստան' նրանց մոտ փոխվում են պատկերացումները մեր մասին: Ի պատիվ Հայաստանի' մեր լրատվամիջոցներն այսօր ազատ են ավելի, քան երբևէ, և այդ փաստը բարձր է գնահատվում նաև նիստին ներկա գործակալություններ ղեկավարների կողմից»,- ասաց Արամ Անանյանը:

 

Երեւանում նոյեմբերի 25-ին անցկացվում է Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի 7-րդ նիստը: Նիստին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Ալբանիայի ազգային լրատվական գործակալությունների գլխավոր տնօրենները, ինչպես նաեւ Թուրքիայի «Անադոլու» գործակալության միջազգային լրատվության բաժնի խմբագիրը: Համաժողովին հրավիրված են նաեւ Կիպրոսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Բելառուսի լրատվական գործակալությունների տնօրենները:

 

Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիան (ՄԱԼԳԱ)միջազգային ոչ առևտրային կազմակերպություն է, որը միավորում է մերձսևծովյան երկրներիազգային լրատվական գործակալությունների ջանքերը նրանց տեղեկատվական ռեսուրսներըարդյունավետորեն օգտագործելու, իրենց պետությունների քաղաքական, տնտեսական, գիտականու մշակութային կյանքի կարեւորագույն հարցերի շուրջ տեղեկատվության ազատ ուիրավահավասար փոխանակման, Սևծովյան տնտեսական համագործակցությանկազմակերպության մասնակից երկրների տարածքում տեղեկատվության տարածման համար: Միջազգային այս կազմակերպության անդամ են ATA-ն (Ալբանիա), «Արմենպրես»-ը (Հայաստան), «Ազերթաջ»-ը (Ադրբեջան), BTA-ն (Բուլղարիա), GHN-ը (Վրաստան), «Մոլդպրես»-ը (Մոլդովա), ՏԱՍՍ-ը (Ռուսաստան), «AGERPRES»-ը (Ռումինիա), ՏԱՆՅՈՒԳ-ը (Սերբիա), ANA-ն (Հունաստան), «Անադոլուն» (Թուրքիա), «Ուկրինֆորմ»-ը (Ուկրաինա), HINA-ն (Խորվաթիա), MIA-ն (Մակեդոնիա):