Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ նոյեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում այցելել է 39 768 քաղաքացի:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վա րչությունից, նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4442 կանչ, որոնց հետևանքով հոսպիտալացվել է 836 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները:

 

Նոյեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 432 երեխա' 233 տղա և 199 աղջիկ: