ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանը, Արփինե Հովհաննիսյանը, Արաիկ Հովհաննիսյանը, Խոսրով Հարությունյանը, Աղվան Վարդանյանը, Ռուբիկ Հակոբյանը, նոյեմբերի 26-28-ը կգործուղվի Սանկտ Պետերբուրգ:

 

Ինչպես «Արմենպրես»- ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, պատվիրակությունը մասնակցելու է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի 41-րդ լիագումար նիստին, սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների, էկոնոմիկայի եւ ֆինանսների, քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության ու իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նիստերի աշխատանքներին, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 7-րդ լիագումար նիստին, քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, սոցիալ-տնտեսական հարցերի եւ իրավական հարցերի հանձնաժողովների նիստերին, ՀԱՊԿ ԽՎ-ին կից ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովների նախագահների համակարգող խորհրդակցությանը, ՀԱՊԿ անդամ երկրների թմրանյութերի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների եւ ՀԱՊԿ անդամ երկրների գլխավոր նարկոլոգների համակարգող խորհրդի համատեղ նիստին: