Հանրապետության ողջ տարածքում նոյեմբերի 26-ին՝ ժամը 09: 30–ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է: Կոտայքի, Սևանի, Դիլիջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ- տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն պահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

ՀՀ ԱԻՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն, փակ է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի Գորիս-Շինուհայր ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 15 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար' անվաշղթաների կիրառման դեպքում: