ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքով անցնող միջպետական ավտոճանապարհի (Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման) 314-րդ կմ-ում նոյեմբերի 25-ին' ժամը 22:50-ի սահմաններում, տեղի ունեցած քարաթափման հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել էր:

 

«Կապանի ՃՇՇ» ՓԲ ընկերության ճանապարհաշինարարների կողմից ամբողջ գիշեր կատարված մաքրման աշխատանքների արդյունքում ճանապարհը նոյեմբերի 26-ին'ժամը 09:00-ի դրությամբ, երկկողմանի երթևեկելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար: