Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ շնորհավորել է շախմատի նորընծա չեմպիոն Մագնուս Կարլսենին:

 

«Վստահ եմ, որ լարված, հավասար և արժանի պայքարը արդարացրեց երկրպագուների սպասելիքները: Ուզում եմ շնորհավորել պարոն Մագնուս Կարլսենին' չեմպիոնի կոչումը վերանվաճելու համար և շնորհակալություն հայտնել Վիշի Անանդին մասնակցության համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Պուտինի խոսքը մեջ է բերում ՏԱՍՍ գործակալությունը:

 

Շախմատի աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը պահպանեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Մրցախաղի 11-րդ տուրում Կարլսենը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Գրոսմայստերները կատարեցին 45-ական քայլ, որից հետո հնդիկ շախմատիստ Վիշի Անանդը հանձնվեց: Այս հաղթանակից հետո Կարլսենը հավաքեց 6,5 միավոր և, ինչպես մեկ տարի առաջ, դարձավ աշխարհի չեմպիոն: