24 մարդ է զոհվել Չինաստանի Լյաոնին հյուսիսարեւելյան նահանգի ածխահանքերից մեկում տեղի ունեցած վթարի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Սինհուա»-ն՝ հղում անելով «Ֆուսին» պետական կորպորացիայի տվյալներին, որին պատկանում է ձեռնարկությունը:

 

Պատահարի հետեւանքով վերքեր է ստացել 54 մարդ: Նախնական տվյալներով՝ նոյեմբերի լույս 26-ի գիշերը ածխահանքում տեղի է ունեցել ածխափոշու բռնկում: Ողբերգության պահին այնտեղ եղել է 89 հանքափոր: Առավոտյան փրկարարական աշխատանքներն ավարտվել են, վիրավորներին տեղափոխել են հիվանդանոցներ:

 

Պաշտոնական տվյալներով՝ անցյալ տարի ՉԺՀ-ի ածխահանքերում տեղի է ունեցել 589 պատահար, որոնց հետեւանքով ավելի քան հազար մարդ է զոհվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: