Արմավիրի մարզի դատախազությունից նոյեմբերի 19-ին' ժամը 11.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժին գրությամբ ստացվել է ապահովագրական ընկերություններից մեկի հաղորդումը, որ 1978թ. ծնված Վարդան Հ.-ն օգոստոս-հոկտեմբերին, կնքելով ապահովագրական վկայագրեր, հավաքագրել է 6.007.105 դրամ և յուրացրել:

 

Ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական խմբի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 25-ին' ժամը 18.00-ին, Վարդան Հ.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

 

Կատարվում է քննություն: