ffa.amԻնչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացնում է ՀՖՖ Հավաքական թիմերի բաժինը, բելգիացի մարզիչ Մարկ Լելևրը նշանակվել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ:
Մարկ Լելևրը ներկայումս գլխավորում է Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականը, ինչպես նաև հանդիսանում է Հայաստանում իրականացվող ՈՒԵՖԱ-ի Youth Elite Player Development ծրագրի տեխնիկական տնօրենը: