Հանրապետության տարածքում՝ նոյեմբերի 27-28-ին, դեկտեմբերի 1-ին շրջանների մեծ մասում, 29-30-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում և լեռնային գոտիներում 'ձյան տեսքով:

 

Քամին' հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ:

 

Օդի ջերմաստիճանն 29-30-ին կնվազի 2-4 աստիճանով:

 

 

Երևանում' նոյեմբերի 27-28-ին, դեկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 29-30-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: