Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն, անդրադառնալով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ այսօր կայանալիք հանդիպմանը, նշել է.

«Բորուսիան» շատ ուժեղ թիմ է՝ լավ ֆուտբոլիստներով: Նրանք շատ արագ են պաշտպանությունից անցնում հարձակման, ամբողջ թիմով հիանալի պաշտպանվում են: Մրցաշրջանի սկզբում դորտմունդցիներին անհանգստացնում էին վնասվածքները: Քանի որ «Բորուսիան» բարձրակարգ թիմ է, անհաջող ելույթներից հետո բոլորին հետաքրքրում էր՝ ինչու է թիմը պարտվում: Չեմ կարծում, որ դորտմունդցիները Բունդեսլիգայում խնդիրներ կունենան: «Բորուսիան» հաստատ կվերականգնի մրցաշարային աղյուսակում իր դիրքը»,- Վենգերի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: