Հանրապետության ողջ տարածքում նոյեմբերի 26-ին՝ ժամը 17: 30–ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է: Սևանից դեպի Դիլիջանի թունել և դեպի Գավառ, Գորիսից Կապան տանող ճանապարհահատվածներում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ից, անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: