ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը ԼՂՀ հատվածում:

 

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքից: Տեղեկատվությունն ստացվել է նոյեմբերի 26-ի 18:00-ի դրությամբ:

 

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի Մարգահովիտ գյուղի հատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

 

ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 15 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար' անվաշղթաների կիրառման դեպքում: