Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում  2:0 հաշվով պարվեց Լոնդոնի «Արսենալին»:

Հանդիպման մեկնարկից 2 րոպե անց Յայա Սանոգոն բացեց հաշիվը, իսկ 52-րդ րոպեին Ալեքսիս Սանչեսը  երկրորդ գնդակն ուղարկեց դորտմունդցիների դարպասը:

Նշենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ողջ հանդիպմանը: