Սևանից Դիլիջանի թունել, Գորիսից Կապան տանող ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) նոյեմբերի 27-ին՝ ժամը 09:30–ի դրությամբ, տեղ- տեղ մերկասառույց է: Աշտարակի, Թալինի, Մարալիկի, Լոռու և Թումանյանի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: