Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սպառնացել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին հարձակմամբ, եթե նա չկատարի երկու պայման՝ չճանաչի աշխարհազորայիններին և չհրաժարվի եվրաինտեգրումից: Այս մասին հայտնել է Insider-ը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահին մոտ կանգնած երկու աղբյուրի:

 

Ուշ երեկոյան Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ՝ ՌԴ դեսպան Միխայիլ Զուրաբովի ներկայությամբ: Դեսպանին մուտքի մոտ հանդիպել են լրագրողները, սակայն վերջինս հրաժարվել է մեկնաբանել իր ուշ այցը։

 

«Կա խնդիր Ռուսաստանի հետ, նրանք սպառնում են հարձակում սկսել և պահանջում են ճանաչել անջատողականների հանրապետությունները, ինչպես նաև հրաժարվել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցությունից»,- նշել է աղբյուրը:

 

Նախագահին մոտ մեկ այլ անձ հայտնել է, որ Մոսկվայի հետ կապ չի եղել Ավստրալիայում կայացած գագաթնաժողովից հետո:

 

«Եթե նախկինում նրանք զրուցում էին հեռախոսով գրեթե յուրաքանչյուր օր, ինչպես նաև միջնորդների միջոցով, ապա այժմ բոլոր շփումները դադարել են: Մենք չենք հասկանում, թե նա ինչ է մտածում»,- ասել է պարբերականի զրուցակիցը: