Հոնդուրասում 4 մարդ կենթարկվի դատական պատասխանատվության 19-ամյա «Միսս Հոնդուրաս» Մարիա Խոսե Ալվարադոյի և նրա 23-ամյա քույր Սոֆիա Տրինիդադի սպանության համար: Այս մասին հայտնել է «Корреспондент»-ը' հղում անելով ՏԱՍՍ գործակալությանը:

 

Սպանության մեղադրանքով դատարանի առաջ կկանգնի Սոֆիա Տրինիդադի փեսացուն՝ Պլուտարկո Ռուիսը: Նույն հոդվածով կդատապարտվեն Արիս Մալդոնադոն, Վենտուրա Դիասը և նրա կինը՝ Էլիզաբեթ Ալվարադոն, ովքեր իրականացված հանցագործության մասնակիցներ են ճանաչվել:

 

Հոնդուրասում գործող օրենքների համաձայն՝ քույրերին սպանողը կարող է դատապարտվել մինչև 80 տարվա ազատազրկման, եթե դատարանը ճանաչի նրա մեղավորությունը։

 

Երկու քույրերի սպանությունը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին, Ռուիսի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված երեկույթի ժամանակ: Ըստ վարկածի՝ սպանության դրդապատճառը խանդն է եղել: